1990-ականների վերջին Հանրապետական կուսակցության առաջնորդ, սպարապետ Վազգեն Սարգսյանն ասել էր. «21-րդ դարը մերն է լինելու»:

Նախօրեին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը հայտարարեց. «21-րդ դարն արդեն մերն է»:

Որպես մի կուսակցության ներկայացուցիչ, որի առաջնորդը եղել է Սպարապետը, թույլ տվեք չհամաձայնել Փաշինյանի գնահատականի հետ:

1. Քանի դեռ Փաշինյանի իշխանությունը մեր հայրենիքը բաժանում է հին և նոր Հայաստանի, 21-րդ դարի՝ մերը լինելու մասին վաղ է հայտարարել:

2. Չի կարող 21-րդ դարը մերը լինել, քանի դեռ հասարակությունը բաժանում են սևերի և սպիտակների:

3. Քանի դեռ Արցախի հերոսները ձերբակալված են, և կոպտորեն խախտված է նրանց անմեղության կանխավարկածը:

4. Քանի դեռ ավանդական ու ազգային արժեքների հակաքարոզ է տեղի ունենում... Շուռնուխ, հարձակում վեհարանի վրա:

Եվ վերջապես, չի կարող 21-րդ դարը մերը լինել, իսկ Ազգային ժողովի բարձր ամբիոնից տրանսգենդերների քարոզ հնչի, ու քայլող իշխանությունը դուխով լռի:

Չեմ կարծում, թե այսպիսի տխուր իրողության մասին է երազել Սպարապետը:

ՀԳ. Փաշինյանն ամեն պատեհ ու անպատեհ առիթ բաց չի թողնում գնահատականներ տալու համար:
Ինչու՞ է հիմա դուխով լռում: Մարդիկ ուզում են իմանալ՝ Փաշինյանը կո՞ղմ է, թե՞ դեմ ԱԺ ամբիոնից տրանսգենդերության քարոզին: 
Այո՞, թե՞ ոչ:

ՀՀԳ. Օտարերկրյա գործակալների անուններն էլ թող հրապարակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել