Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների, այդ իսկ պատճառով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունն առաջարկում է կազմակերպել փակ խորհրդարանային լսումներ ՀՀ ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Հարկ ենք համարում լսումների հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ՊՆ և ԱԳՆ նախարարներին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին։ Տեղեկացնենք, որ արդեն դիմել ենք պաշտոնական նամակով ՀՀ ԱԺ նախագահ պարոն Արարատ Միրզոյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել