Այսօր Հայաստանում կա մեկ մարդ, ով ամեն ամիս ստանում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ, բայց լվացքի մեքենայի ապառիկը մինչև հիմա չի փակել։ Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդու մասին է, ով պաշտոնապես չի համարվում աղքատ և պետական բյուջեից 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ է ստանում։

Այս մեկ մարդուն աշխատավարձ տալու, նրա բնակության, սննդի, հագուստի, բազմազան այցերի, շոուների համար պետությունը ծախսում է տարեկան միլիոնավոր դրամներ: Ասեմ, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի՛ հայրենակիցներ, մեր վերը հիշատակված մեկ անձը պե՞տք է զրկվի իր աշխատավարձից/պաշտոնից, թե՞ ոչ:

Արդյոք նա իր գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը։ Եվ ո՞վ է ավելի ազնիվ՝ այն մեկ մա՞րդը, ով ամեն ամիս պետբյուջեից ստանում է 1 միլիոն 256 հազար 660 դրամ աշխատավարձ, ով իր դստեր ծննդյան տարեդարձի համար ծախսում է ավելի քան 1 մլն դրամ, ում ընտանիքի անդամները բացառապես իրենց ընտանեկան բյուջեի հաշվին մեկնում են արտերկիր, գիշերում բարձրակարգ հյուրանոցներում, գնումներ կատարում թանկարժեք խանութներից, բայց լվացքի մեքենայի ապառիկը մինչև հիմա չեն փակել, թե՞ այն 11 հազար 281 նպաստառուն, ովքեր ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ են փակում, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-40 հազար դրամ են ստանում որպես սոցիալական աջակցություն, և որոնց նպաստից վերը հիշատակված այն մեկ մարդը ցանկանում է զրկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել