Ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգը: Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե ավելի ստույգ արտահայտվեմ, ապա սա սյուրռեալիստական ֆիլմի կամ կատակերգական ներկայացման պաստառ չէ, այլ հայկական լեռներում զոհված ադրբեջանցի զինվորականների ծնողներն են։ 

Ես գիտակցաբար չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ադրբեջանական զինվորները դարձան էժանագին «թնդանոթային մսացու» ադրբեջանական ղեկավարության համար, և ի՞նչ էին նրանք կորցրել հայկական պետությունների սահմանների մոտ: 

Ինձ պարզապես հետաքրքրում է մի բան․ մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը, թեև ինչո՞ւ եմ զարմանում... Նրանք արդեն իրենց ընտրությունը կատարել են այն ժամանակ, երբ չեն դիմադրել իրենց զավակներին հայկական լեռներում մեռնելու ուղարկելիս՝ հանուն ադրբեջանական ղեկավարության մարդակերական քմահաճույքների, ուստի ամեն ինչ արդար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել