Analitik.am-ը գրում է.

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ Հայաստանը երկու շատ ունիկալ կառույցների անդամ է՝ ԵԱՏՄ՝ մի կողմից և ընդլայնված պայմանագիր ԵՄ-ի հետ մյուս կողմից. «Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները բացառիկ կամուրջ լինելու համար՝ տնտեսական և քաղաքական: Մենք իրավունք չունենք չօգտվելու այդ ունիկալ իրավիճակից»:

Աբովյանը խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին. «Խաղաղությանը նախապատրաստելը լավ բան է, սակայն դա այն թեզն է, որ պետք է բացվի: Հայաստանում չկա մարդ, ում պետք է նախապատրաստել խաղաղության, քանի որ մենք նախապատրաստված ենք: Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ այն կողմը ոչ միայն չի նախապատրաստվում խաղաղությանը, այլ նաև ընկել է հայերի նկատմամբ ատելության մառազմի մեջ, չի արվում որևէ բան ու չի արվելու: Այդ ֆոնի վրա, երբ Հայաստանում տեղի են ունենում տարօրինակ կազմակերպությունների կողմից կազմակերպած տարօրինակ միջոցառումներ՝ ֆինասնավորվող տարօրինակ փողերով, դա մի քիչ մտահոգում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել