Analitik.am-ը գրում է.

ՀՀ արտաքին պարտքը 2018-ին երրորդ կիսամյակից հետո Հայաստանի պատմության մեջ  հասել է ռեկորդային մաքսիմումի՝  կազմելով 10836,59  միլիոն ԱՄՆ դոլար: Նշենք, որ դա 2018-ի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է: Այս մասին տեղեկանում ենք Tradingeconomics.comկայքից: Ամենաքիչ արտաքին պարտք ՀՀ-ն ունեցել է 1999 թվականին՝  1155,60 միլիոն ԱՄՆ դոլար:

Ըստ կայքի կանխատեսումների, այս եռամսյակի վերջում ՀՀ արտաքին պարտքը կկազմի  11100,00 միլիոն ԱՄՆ դոլար: Trading Economics-ի գլոբալ մակրոմոդելների և վերլուծաբանների սպասումների համաձայն, 2020 թվականին Հայաստանը կունենա  շուրջ  12800,00 միլիոն ԱՄՆ դոլար արտաքին պարտք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել