Միանգամից պատասխանեմ մի քանի հարցերի Ղազախստանի վերաբերյալ․

1․ Նուրսուլթան Նազարբաևն արդեն երեսուն տարի ղեկավարում էր Ղազախստանը։
2․ Նազարբաևի «հեռանալն» առայժմ «կլասիկ» հեռանալ չէ, քանի որ այդ երկրի նախագահական ինստիտուտի վերահսկողական կառույց-մեխանիզմն «Անվտանգության խորհուրդն է», իսկ Նազարբաևն այդ խորհրդի ՑՄԱՀ նախագահն է։
3․ Տեխնիկապես պարզ չէ, թե ինչու հենց այսօր Նազարբաևը որոշեց անել հայտարարություն, սակայն, հաշվի առնելով Նազարբաևի վերջին կտրուկ քայլերը ներքաղաքական դաշտում (օրինակ` կառավարության լուծարումը), կարելի էր կանխատեսել, որ նա շուտով կանի ոչ ստանդարտ քայլ։ Առհասարակ, Նուրսուլթան Աբիշևիչը մեծ վարպետ է ոչ ստանդարտ քաղաքաքան քայլերի «արվեստում»:
4․ Իր հետևորդ և մտերիմ զինակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևն (իմիջիայլոց, իրենք ոչ մի մոտիկ բարեկամական կապ չունեն) առայժմ կգլխավորի Ղազախստանը մինչև նոր ընտրությունները։
5․ Մեզ համար կտրուկ ոչ մի բան չի փոխվի, քանի որ սա դասական իշխանափոխություն չէ, այլ զուտ ներղազախական քաղաքական պրոցես առանց արտաքաղաքական վեկտորների փոփոխության։ Պետք չէ սպասել հայ-ղազախական հարաբերությունների փոփոխություն, համենայն դեպս` մոտ ապագայում։

Առայժմ՝ այսքանը. ավելի մանրամասն հետո կգրեմ, եթե, իհարկե, ձեզ հետաքրքրի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել