Azatutyun.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Նաջմեդին Սադիկովը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Սոֆիայում պայմանավորվել են առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնել:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայի ղեկավարը ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպմանը երկկողմ հարաբերությունները՝ այդ թվում ռազմական և տնտեսական ոլորտներում, խորացնելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել