Կարծում եմ՝ եկել է ժամանակը պարզապես հանգիստ և հստակ հասկանալու, թե ինչ հենքի վրա պետք է հիմնվենք առհասարակ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս։

1. Արցախի Հանրապետությունն Ադրբեջանից ոչ պակաս լեգիտիմության տեր է։
2. Ոչ ոք իրավասու չէ Արցախի փոխարեն որոշելու ինչ-որ բան, ինչն անմիջապես վերաբերում է Ադրբեջանի և Արցախի միջև եղած հակամարտությանը։
3. Պատերազմը շատ վատ, ահավոր վատ ու սարսափելի երևույթ է, սակայն եթե խոսքը գնում է հայկական կողմի հիմնարար իրավունքների և անվտանգության հարցերի մասին, ապա թող ոչ ոք չկասկածի, որ հայակական կողմը պատրաստ է ավերակների վերածելու յուրաքանչյուր ագրեսորի... ամեն ինչը։
4. Մեզ արդեն պարզապես սպառնում են, ուղղակի սպառնում են, խուժանավարի սպառնում են, բայց պետք չէ «նեղանալ», այլ, ամենակարևորը, հարկավոր է ասել ճշմարտությունը։

Ադրբեջանական կողմի վերջնական նպատակն ազատագրված տարածքների հարցը չէ, նույնիսկ Արցախի հարցը չէ...

Խնդիրն իրականում շատ պարզ է՝ բնաջնջել և վերացնել հայկական գործոնը տարածաշրջանում, որպեսզի վերջնականապես Թուրքիայի հովանավորությամբ ձևավորեն «թուրանական գոտին»։

Ավելի մանրամասն ծանոթացեք իմ հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել