Azatutyun.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Իրաք: Սա Ռոհանիի առաջին պաշտոնական այցն է հարևան երկիր, որի իշխանություններին Միացյալ Նահանգները հորդորում է սահմանափակել կապերը Իրանի հետ:

Այցից առաջ, խոսելով Թեհրանի օդանավակայանում, Ռոհանին բարձր է գնահատել Իրանի և Իրաքի, իր խոսքով, առանձնահատուկ հարաբերությունները: «Մենք շատ ենք շահագրգռված խորացնել մեր կապերը Իրաքի հետ, հատկապես՝ տրանսպորտային համագործակցության ոլորտում», - ասել է Իրանի նախագահը:

Իրաքը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները հարևան երկրի ու Միացյալ Նահանգների հետ, որից ֆինանսական և ռազմական օգնություն է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել