ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը ակնհայտորեն հաստատեց մի պարզ գաղափար՝ մեր ֆիզիկական գոյության հարցը ոչ մեկին հետաքրքիր չէ բացի մեզանից։
Եվ այս պարագայում արդեն ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ նախապայմաններ են մեր առջև դնում։
Պարզապես հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետությունը դա՝ կայացած, անկախ, դեմոկրատական պետություն է, որի անկախության միջազգային ճանաչումը ամենատրամբանական պայմանն է հանդիսանում փոխզիջումների շուրջ բանակցությունների ընթացքում։
Իսկ հիմա...
Իսկ հիմա պարզապես հիշեցնեմ հանճարների խոսքը՝ երբ ընտրությունը կատարում ես խայտառակության կամ պատերազմի միջև և ընտրում ես խայտառակություն, ապա վերջում հանգում ես համ պատերազմի համ խայտառակության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել