Azatutyun.am-ը գրում է.

Գերմանացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանում աջ-կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խմբի ղեկավար, Մանֆրեդ Վեբերն այսօր հայտարարել է, թե Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ: Եվրախորհրդարանի գալիք ընտրություններից հետո նա համարվում է Եվրահաձնաժողովի նախագահի հիմնական թեկնածուներից մեկը:

Ելույթ ունենալով Բավարիայում այսօր անցկացված պահպանողականների համաժողովում, Մանֆրեդ Վեբերն ասել է. «Բոլորը լավ հարաբերություններ են ցանկանում Թուրքիայի հետ, սերտ համագործակցություն, բայց եթե ես ընտրվեմ Եվրահաձնաժողովի նախագահ, ապա Բրյուսելի պաշտոնյաներին կհրահանգեմ դադարեցնել Եվրամիության հետ Թուրքիայի ասոցացման բանակցությունները: Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ լինել»:

Նրա խոսքերը համաժողովն ընդունել է ծափահարություններով: Եվրախորհրդարանի ընտրություններն անցկացվելու են գալիք մայիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել