Հրապարակումն առաջին երկու ժամվա ընթացքում մեկ միլիոն լայք է հավաքել:

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը նախօրեին այցելել է Tommy Hilfiger ապրանքանիշի և Զենդայայի համատեղ հավաքածուի ցուցադրությանը: Միջոցառմանը մոդելը ժամանել է բարձր երկարաճիտ կոշիկներով և տպավորիչ կաշվե վերարկուով:

Մոդելի երկրպագուներին հիացրել է նրա գեղեցիկ տեսքը: Բաժանորդներն ընդամենը երկու ժամվա ընթացքում բազմաթիվ հիացական մեկնաբանություններ և լայքեր են թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել