Մարտի 4-ի առավոտյան 49 տարեկան հասակում մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Քեյթ Ֆլինթը՝ տեղեկացնում է The Sun-ը։

Հրատարակության տվյալներով՝ երաժիշտը մահացել է Էսեքսի կոմսությունում գտնվող իր տանը։

The Prodigy-ի Instagram-յան պաշտոնական էջում տեղեկություն է տարածվել, որ Ֆլինթն ինքնասպան է եղել։ «Լուրերը ճշմարիտ են, ես չեն կարող հավատալ, որ ասում եմ դա, բայց մեր եղբայր Ֆլինթը ինքնասպան է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քեյթ Ֆլինթը ճանաչում է ձեռք բերել որպես 1990թ․ հիմնված The Prodigy խմբի վոկալիստ, որտեղ նա սկզբում միայն պարող էր: 1996թ․ նա որպես վոկալիստ է հանդես եկել Firestarter սինգլի ձայնագրման ժամանակ, որը դարձել է համաշխարհային հիթ:

Հետագայում նա մասնակցել է այնպիսի թրեքների ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Omen-ը, Breath-ը, Baby՚s Got a Temper-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել