Սա ուղղակի հրաշք է։ Լրագրողը Սանասարյանին հարցնում է, թե արդյո՞ք հրաժարական կտա, եթե իր ենթակաների մեղքն ապացուցվի, որոնք, ըստ Սանասարյանի պնդման, օրինակելի աշխատողներ են։ Սանասարյանն էլ հայտարարում է, որ էս լուրջ կոռուպցիոն սկանդալ չէ, մանր բան ա, որ անգամ կարելի էր զուտ կարգապահական հանձնաժողովի վարույթ ընդունելով սահմանափակվել։

Իհարկե, Սանասարյանը կարող է երկար պատմել, թե ինչքան քաջ է ինքը կոռուպցիայի դեմ պայքարում ու մեղադրել «մուտիլովկա մարդկանց», բայց եկեք հասկանանք, թե ինչ է մեղսագրվում Սանասարյանի «օրինակելի» կադրերին, ու ինչ «մանր» հետևանքներով է հղի նրանց գործած առերևույթ զանցանքը։

Ուրեմն՝ էս խելոքները որոշել են, որ հեմոդիալիզի պարագաներ պետք է մատակարարի ոչ թե մատակարարող ընկերությունը, այլ մեկ ուրիշ ընկերություն։ Քանի որ էդ դիալիզի գերմանական սարքերը երաշխիքի տակ են, իսկ էդ ընկերությունը երաշխիք տալիս է միայն այն դեպքում, երբ բացառապես իր արտադրության պարագաներ են օգտագործվում, առաջացել է մատակարարման խնդիր։ Արդյունքում Վանաձորի հիվանդանոցում էդ հեմոդիալիզի կարիք ունեցող 65 մարդ արդեն վաղը կարող է չստանալ անհրաժեշտ օգնությունը, որովհետև Սանասարյան Դավիթի «օրինակելի» կադրերը որոշել էին, որ իրավունք ունեն որոշելու, թե ով ու ինչ պետք է մատակարարի։

Հատուկ բթամիտների ու Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների համար բացատրեմ․ եթե վաղվանից Վանաձորում հեմոդիալիզի պարագաների մատակարարման հարցը հրատապ չլուծվի, էդ 65 մարդիկ կարող են մահանալ, ընդ որում՝ անգամ 1 օր ուշացման դեպքում։ Հասկանո՞ւմ եք, ըստ Սանասարյան Դավոյի՝ 65 մարդու կյանք վտանգելն այնպիսի մանր թեմա է, որ կարելի էր զուտ կարգապահական տույժի ենթարկելով թեման ջրել, իսկ ով հակառակն է ասում, «մուտիլովկա մարդ է»։

Հիմա վերադառնանք մեր հավերին։ Պարզ է, որ Սանասարյան Դավոն հրաժարական չի տա, անգամ եթե իր ողջ ծառայությունը կոռուպցիոն թեմաներով ձերբակալվի, ու գիտե՞ք, դա Սանասարյան Դավոյի խնդիրը չէ, որովհետև, ի վերջո, Սանասարյան Դավոն չէ այս ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու չտես գյորմամիշներից բաղկացած նոր իշխանական բուրգի գլխին։ Դրա համար եկեք բոլորով բարձր ասենք՝ շնորհակալություն քեզ, Նիկո՛լ Փաշինյան, այսչափ պանծալի կադրերի ու էդ պանծալի կադրերի «օրինակելի» կադրերի համար։

Դըմփ-դըմփ-հու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել