Փետրվարի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ երկու միջազգային կարգի ոճաբան-վարսահարդարներ Ջեք Թեքեյանի և Դավիթ Մանասյանի աննախադեպ ներկայացումը «ՍոնԱրտԿոլոր» ընկերության հովանավորության ներքո: Ոճաբանները ներկայացրին իրենց հետաքրքիր աշխատանքները, իսկ ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու 2019 թվականի վարսահարդարման ամենանորաձև միտումները՝ ինչպես ներկումը, այնպես էլ սանրվածքները:

«ՍոնԱրտԿոլոր» ընկերությունը Ռուսաստանում և Հայաստանում այնպիսի բացառիկ ապրանքանիշների ներկայացուցիչն է, ինչպիսիք են Osmo, Crazy color, Colorissimo և Vince Vintage բրենդները:

Նշենք, որ «ՍոնԱրտԿոլորը» և Ռուսաստանի ոճաբանների միջազգային ակադեմիան Ժակ Թեքեյանի թիմի հետ համատեղ հայտարարում են Osmo և Crazy color ոճաբանների միջազգային ակադեմիայի բացումը Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել