Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունն այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ: Ալիև կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին:

Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ իրականում Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է: 

Ի՞նչ է անում մեր իշխանությունը: Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց արի ու տես՝ մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը:

Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին:

Հիմա էլ մարտի 1-ի երթ: Հերիք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ:

Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»:

ՀԳ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել