Azatutyun.am-ը գրում է.

Լոս Անջելեսում քիչ առաջ ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը ժապավենը: Այն կատակերգական, կենսագրական դրամա է՝ հայտնի ջազ դաշնակահարի և վարորդի ճամփորդության ու ընկերության մասին:

Լավագույն ռեժիսորն է Ալֆոնսո Կուարոնը «Ռոմա» ֆիլմի համար:

«Բոհեմյան Ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար լավագույն դերասանի ոսկե արձանիկը ստացավ Ռամի Մալեկը: Սա 37-ամյա կինոաստղի առաջին «Օսկար»-ն էր: Ընդհանուր առմամբ «Բոհեմյան Ռապսոդիա»-ն արժանացավ ամենաշատ՝ չորս արձանիկի:

«Ֆավորիտը» ֆիլմում Մեծ Բրիտանիայի թագուհի Աննայի դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Օլիվիա Քոլմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել