Azatutyun.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Էկվադորում տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ: Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական կենտրոնի փոխանցմամբ, ստորգետնյա ցնցումների հզորությունը 7.5 մագնիտուդ էր:

Երկրաշարժի էպիկենտրոնը Մորոնա Սանտյագո նահանգի Պալորա ավանից 115 կիլոմետր հեռավորության վրա էր՝ Պերուի հետ սահմանի մոտակայքում:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Էկվադորի մայրաքաղաք Կիոտոյում: Իշխանությունների փոխանցմամբ, նախնական տվյալները վկայում են, որ երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ չկան:

2016 թվականի ապրիլի 16-ին Էկվադորում տեղի ունեցած 7.8 տասնորդական մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվել են հարյուրավոր տներ և զոհվել է ավելի քան 700 մարդ: Երկրաշարժի հասցրած վնասը կազմել է ավելի քան 3 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել