Azatutyun.am-ը գրում է.

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր Պեկինում ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին ու արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարֆին:

Չինաստանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Սի Ծինփինն ասել է, թե Պեկինը հույս ունի աջակցելու Իրանին տարածաշրջանային հարաբերություններում կառուցողական դերակատարություն ունենալու համար, ինչպես նաև ձգտում է սերտ կապեր ունենալ Թեհրանի հետ՝ Մերձավոր Արևելքում երկարատև կայունություն հաստատելու համար:

Չինաստանը ավանդաբար թույլ դերակատարություն ունի Մերձավոր Արևելքում, բայց հիմա փորձում է բարձրացնել իր հեղինակությունը այդ տարածաշրջանում, որտեղից նավթ է ներկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել