Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանն օրերս է վերադարձել Սիրիայից: 

Մեջբերում նրա խոսքից.

«Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդին ևս ներկայացրել եմ մեր առաքելության նպատակները։ Իրենք շատ դրական ընդունեցին հումանիտար ականազերծման առաքելության նպատակներն ու դպրոցներում ականային վտանգի իրազեկման ծրագիրը, ինչպես նաև խնդրեցին մեզ համագործակցել և համայնքում ու դպրոցներում հանդիպումների ժամանակ բաժանել նաև իրենց պատրաստած իրազեկման թերթիկները։

Հումանիտար ականազերծումը հինգ բաղադրիչ ունի՝ ականային ռիսկի իրազեկում, տուժածների աջակցություն, քարտեզագրում, զուտ ականազերծում և ականների ոչնչացմանն ուղղված քարոզչություն։ Հիմա այս բաղադրիչներին համապատասխան ստանդարտները մշակման փուլում են, և ՄԱԿ-ի մեր գործընկերները խնդրեցին, որ մեր մասնագետները ներգրավվեն դրանում և իրենց առաջարկությունները ներկայացնեն։

Առաջարկել ենք նաև 15 սիրիացի երեխաների և նրանց ուղեկցող 5 մեծահասակների հյուրընկալել Հայաստանում՝ ամառային ճամբարում, որն ամեն տարի կազմակերպում ենք ականային վտանգից տուժած երեխաների համար։ Որոշ ֆինանսական հարցեր կան նրանց փոխադրման հետ կապված, փորձում ենք այդ հարցերը կարգավորել դոկտոր Յահիայի օգնությամբ։

Այն, որ ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու մեզ հետ, արդեն խոսում է այն մասին, թե ինչպիսի արձագանք է ստացել մեր մարդասիրական քայլը»։

Կից նյութն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել