Azatutyun.am-ը գրում է.

Բելառուսը մշտապես լինելու է ԵՄ վստահելի գործընկերը և հույս ունի, որ այդ հարցում ԵՄ փախադարձ վերաբերմունքին կարժանանա: Այդ մասին այսօր Մինսկում՝ ԵՄ բյուջետային հարցերի և մարդկային ռեսուրսների գծով հանձնակատար Գյունտեր Էթինգերի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Ավելի քան 1500 կիլոմետր երկարություն ունեցող մեր սահմանի համար դուք կարող եք չանհանգստանալ», - դիմելով եվրոպացի պաշտոնյային՝ հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկի և ԵՄ միջև առկա խնդիրները «խրոնիկ բնույթ չեն կրում և անլուծելի չեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել