Այսօր Facebook-ում բուռն քննարկման առարկա է դարձել Նիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանի ելույթը, որում, չնայած որոշ անընդունելի ձևակերպումներին, որևէ արտասովոր բան չկա:

Բայց ուշադրություն, թիրախը ոչ թե քահանայի որոշ հայտարարություններն են, այլ այն, որ նա համարձակվել է քննադատել իշխանությանը՝ եկեղեցու դեմ ուղղված հակաքարոզը չզսպելու, մի բան էլ դրան նպաստելու համար:

Ուշագրավ է, որ քահանայի հայտարարությունը եղել է փետրվարի 3-ին, համացանցում դրվել է փետրվարի 12-ին, բայց քննարկման թեմա է դարձել միայն ԱՅՍՕՐ:

Հենց այսօր «Իմ քայլ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» թերթը գրեց կաթողիկոսի փոփոխության մասին՝ դարձյալ շեշտադրելով, թե կաթողիկոսն իշխանության դեմ է գործում: Իսկ ավելի վաղ էլ ռուսական Lenta.ru կայքում հրապարակվել է Հայ առաքելական եղեկեցին վարկաբեկող մի հոդված, որում աբսուրդային տեղեկություններ էին ներկայացվում իբր հոգևորականների կողմից մանկապղծության դեպքերի վերաբերյալ:

Մի խոսքով՝ հոդվածը ոտքից գլուխ պատվեր էր:

Հիմա ամենակարևոր հարցը՝ ո՞վ է պատվիրատուն, և ինչո՞ւ է ֆեյսբուքահայությունը ներքաշվում մեր պետականության պահանման ամենակարևոր կառույցի՝ եկեղեցու դեմ այս ակնհայտ ուղղորդված հակաքարոզի մեջ:

Սա նկատում եմ անգամ ես՝ ունենալով շատ սուբյեկտիվ վերաբերմունք կրոնների վերաբերյալ, բայց հիմա դա չէ քննարկման թեման։

Image may contain: 1 person, smilingNo photo description available.Image may contain: 1 person, smiling, text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել