Armdaily.am-ը գրում է.

Մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանից իշխանությունների դժգոհության մասին: Ի սկզբանե նրա նշանակումը լավ չէր ընդունվել թիմում, ՔՊ-ականները նշում էին, որ չի կարելի նման պաշտոն վստահել մեկին, ով կյանքում 9-18.00-ն աշխատանքի գնացած չկա, հայտարարագրում էլ 0 վիճակ է, ինչը ոչ թե հպարտանալու, այլ ամաչելու լուրջ պատճառ է հասուն տղամարդու համար եւ խոսում է ծուլության, , աշխատել չսիրելու մասին: Ինչեւէ, Փաշինյանը նշանակեց Դավիթ Սանասարյանին եւ նրան հրաժեշտ չտվեց անգամ խորհրդարանական ընտրություններից: Սակայն, լավատեղյակները պնդում են, որ պարբերաբար վարչապետի հետ խիստ խոսակցություններ են լինում, որոնք որոշ դեպքերում հրապարակային բնույթ են ստանում: Երեկվա վարչապետի խոսքը ԱԺ ամբիոնից հենց այդ կոնտեքստում է:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, եւ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն եւ գնան ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչեւ ստուգելն արդեն որոշել եք»։ Բոլորը հասկացան, որ սա ուղղված է ամեն օր բոլորին ֆեյսբուքով սիրո խոստում տվող Դավիթ Սանասարյանին: Ֆեյսբուքյան ստատուսները, սակայն, Սանասարյանի միակ մեղքը չեն: Իշխանամերձ շրջանակներից պարբերաբար լուրեր ենք ստանում, որ Սանասարյանը խաղեր է տալիս ստուգող հիմնարկների հետ, անգամ գրել էինք Կարապետյանների կողմից թանկարժեք Լեքսուս ստանալու մասին, ինչը պաշտոնյան հերքել էր:

Նման ասեկոսները կոնկրետ Սանասրյանի մասով շատ են որոնք բնականաբար պաշտոնապես չեն հաստատվում, սակայն դրանք հայտնողները վստահեցնում են՝ Փաշինյանը լավ էլ գիտի այդ մասին: Այժմ հարց է առաջանում՝ լավ, իսկ ինչի չի ազատվում Սանասարյանից, ում աշխատանքից դժգոհ է եւ կարծես ազատման պատճառները քիչ չեն: «Հանի, որ ինչ անի, նա նույն վայրկյանին կդառնա ընդդիմություն եւ դրսի գործում աջակցությամբ կարող է լուրջ թիմ հավաքել, բեւեռ ստեղծել, թող աշխատի, մի աչքը չորս արած հետեւում են, դոսյեներն էլ հավաքվում են անհրաժեշտ պահին օգտագործելու համար»,-ասաց մեր աղբյուրը: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել