Նախօրեին Ալիև կրտսերը հերթական անգամ հայտարարել է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ավելին՝ նա նշել է, որ ադրբեջանցիները թե՛ բանակցային գործընթացում և թե՛ մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը, նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

ՀԳ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

Սա ամոթալի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել