Այսօր կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից թալիշական խնդրի հիշատակումը, միանշանակորեն, արժանի է դրվատանքի։

Ասեմ, որ նման անդրադարձները չափազանց դրական են ընդունվում թե՛ Բաքվի բռնապետի վարչակարգի դեմ պայքար մղող թալիշ հասարակական-քաղաքական շրջանակների և թե՛ ադրբեջանական փաստացի բռնազավթման մեջ գտնվող հասարակ թալիշ բնակչության կողմից։

Կուզենայի մտցնել միայն մի փոքր, բայց չափազանց կարևոր եզրաբանական շտկում․ Ադրբեջանում թալիշներին գիտականորեն ավելի ճիշտ է բնորոշել ոչ թե որպես ազգային փոքրամասնություն, այլ տեղաբնիկ ժողովուրդ, ինչից բխում է, որ, դիցուք, համաձայն ՄԱԿ-ում ընդունված «Տեղաբնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրի», այս ժողովուրդը շատ ավելի լայն իրավունքներ ունի՝ ընդհուպ մինչև ինքնորոշումը, քան ենթադրում է ազգային փոքրամասնության կարգավիճակը։

Ի դեպ, նշեմ, որ հաճախ նման վրիպում են թույլ տալիս նաև թալիշական խնդրով իբր գիտականորեն զբաղվող որոշ «մասնագետներ» ևս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել