Կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության հատվածում շատ կուզենայի տեսնել ստեղծագործ մոտեցումներ, թե չէ կաղապարված միջակությամբ և, արդի աշխարհաբարով ասած, «շառից հեռու» աշխատելու տրամաբանությամբ հեռուն չենք գնա։

Հաշվի առնելով մեր աշխարհագրական և մշակութային առանձնահատկությունները՝ ըստ իս, դիցուք, անպայման պետք է շեշտված լինեին Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև Հայաստանը կապող օղակ դարձնելու, Հայաստանի համար միջազգային ասպարեզում դաշնակից պետությունների համակարգի ստեղծման և Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի պետականազուրկ ժողովուրդների հետ աշխատելու հավակնություննները։

Դժվար կլինե՞ր։ Իհարկե։ Իսկ որևէ մեկն ասե՞լ էր, թե մեզ նման սահմանափակ հնարավորություններով պետությունը կառավարելը և զարգացնելը հեշտ գործ է։

#Հայաստանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել