Կենսաթոշակները պարտադիր դարձրի՞ք, պարոն Փաշինյան, դարձրիք։ Լա՛վ արեցիք, ես դրա հետ համաձայն էի, դա ճիշտ որոշում էր (չնայած Ձեր սեփականը չէր)։ Սխալ էր հարկերի հաշվին դրանց լրացուցիչ սուբսիդավորումը, ինչ է, թե պատրաստ չէիք Ձեզ «ո՛չ» ասողների մարտահրավերներին։ Բայց արդյունքում հարկային խաղի կանոններն եք փոխում, որ պոպուլիզմի տակից դուրս գաք...

Գազը նորից հարկերի հաշվին սուբսիդավորեցի՞ք։ Այո։ Ու նորից պոպուլիզմի տակից դուրս գալու համար։

Հիմա էլ 25 հազար տնտեսվարողի համար նորից բոլորի մուծած հարկերի հաշվին սուբսիդավորում եք 2 միլիարդ 500 միլիոն դրամի գումար։

Գիտե՞ք՝ վերջում սա ինչի է հանգեցնելու։ Չասեմ, գուշակեք։ Անգամ համահարթեցումը Ձեզ չի փրկելու, պարոն Փաշինյան, որովհետև լիբերալ գործիքով սոցիալիստական խնդիրներ չեն լուծում։ Հասկանո՞ւմ եք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել