Armdaily.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունը կտրականապես հրաժարվում է մեկնաբանել Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննության մասին տեղեկատվությունը։ «Ոչինչ չենք մեկնաբանում, բայց չենք էլ հերքում»,- Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նա հրաժարվեց նաև մեկնաբանել, թե արդյոք Երրորդ նախագահն այս գործով վկայի կարգիվիճակ ունի։ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով, եթե ՀՔԾ-ից պաշտոնապես չեն մեկնաբանում, ապա իրենք էլ հարցի առնչությամբ ոչ մի մեկնաբանություն չեն տա։

Հարցին, թե հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն այս հարցի առնչությամբ լռությունը խախտի. Շարմազանովն ասաց՝ ոչ, եթե պաշտոնական հաղորդում չկա, ապա իրենք լռությունը չեն խախտի։ Նշենք նաև, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն առհասարակ հեռախոսազանգերի չի պատասխանում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել