Զգացե՞լ եք, թե ինչպես է հետևողական և տարիներով վարկաբեկվում Հայոց սուրբ եկեղեցու հեղինակությունը,
ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք վերջին ամիսների հրապարակումներին, ապա կտեսնեք, որ եկեղեցու և եկեղեցականների մասին միայն վատ և այլանդակ տեղեկություն ենք լսում։ Չեմ սխալվի, եթե ենթադրեմ, որ հասարակության մեջ միտումնավոր  ձևավորվում է եկեղեցու այլանդակված պատկերը։

Ոչ մի լավ բառ կամ խոսք չի ասվում եկեղեցու մասին։ Արդեն հասել ենք այն անասնանալու վիճակին, որ որոշ «պռադվինուտի» լածիրակներ բացահայտ ձեռ են առնում և հեգնում են մեր ազգային ինքնագիտակցության առանցքային ինստիտուտին` Հայ առաքելական եկեղեցուն։

Գիտեմ՝ ինչ կասեք, գիտեմ՝ ինչ փաստարկներ կբերեք, բայց հիշեցնեմ մի պարզ իմաստություն․ որոշ եկեղեցականների (նույնիսկ ամենա-ամենա-ամենաբարձրաստիճան) մեղքերը չեն կարող դառնալ ողջ եկեղեցու պատկերը։ Ասեմ ավելին՝ այն աննախադեպ վարկաբեկման ծրագիրը, որին մենք ականատես ենք, ունի շատ հստակ և բացատրելի նպատակ` ոչնչացնել հայկական գաղափարական ինքնապաշտպանության ֆունդամենտը և կառուցել գլոբալիզացված »ապրանքաօգտատերերի» անողնաշար, լպիրշ, այլասերված և ինքնապաշտպանության բնազդից զուրկ հասարակություն։

Ուրեմն՝ սենց, սրանից հետո յուրաքանչյուր մարդ, ով կհամարձակվի վիրավորել հայկական եկեղեցուն, կնսեմացնի մեր հավատքը և խաչը, միանգամից դուրս է շպրտվելու իմ ֆբ-յան ընկերների ցանկից։

ՀԳ․ Իհարկե, բոլոր վատ և նեգատիվ երևույթները, որոնք դրսևորում են որոշ քահանաներ և հոգևորականներ, պետք է անխնա քննադատել, և ես առաջինն են քննադատվելու, բայց առանց ընդհանրացման ողջ եկեղեցու վրա։

Աստված Ձեզ պահապան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել