1. Փակվել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը։

2. Կասեցվել է Ամուլսարի հանքավայրի 370 մլն դոլարոնց ներդրումային ծրագիրը։

3. Նախարարությունների և այլ պետական կառույցների «օպտիմալացման» պատճառով հազարավոր մարդիկ անգործ մնացին։

4. Երևանի քաղաքապետարանը բարձրացրեց տեղական տուրքերը և վճարները, որի հետևանքով կթանկանան ռեստորանների, հյուրանոցատիպ հաստատությունների և սրճարանների ծառայությունների արժեքը, կկրճատվեն աշխատատեղեր:

5. Գյուղատնտեսությունում եթե տարվա առաջին եռամսյակում 2,2 տոկոս աճ կար, ապա տարեվերջին՝ 11 ամիսների արդյունքով արդեն անկում՝ 8,1 տոկոսով։

6. Իջել է տնտեսական ակտիվության աճը։ Նախաապրիլյան շրջանում՝ հունվար-մարտին, աճը կազմել էր 10,6 տոկոս, իսկ տարեվերջին, 11 ամիսների արդյունքով, 5,7 տոկոս:

7. Մսի գինը բարձրացել է սուպերմակետներում անհատ ձեռնարկատերերի գրանցումը չեղյալ հայտարարելու և հարկման ավելի բարձր դաշտ անցնելու պահանջի պատճառով։

8. Երևանի քաղաքապետարանը բարձրացրեց երաժշտական և արվեստի դպրոցների ուսման վճարները։

9. Հայաստանից գումարների արտահոսքը ավելացել է։  2017թ.-ի 11 ամիսներին այդ տարբերությունը 1 մլրդ 757 մլն դոլար էր, ապա 2018թ․-ի 11 ամիսներին՝ 2 մլրդ 319 մլն դոլար։ Այսինքն` այս պատճառով էլ հավելյալ շուրջ 562 մլն դոլար դուրս է եկել երկրից։

10. Եվ վերջապես` գազի գնի թանկացումը սահմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել