Ուշադիր լսել է պետք մեր մեծերին...

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աննորմալ կամ այլասերված գաղափարներն ամեն օր ներխուժում են հայկական տեղեկատվական տիրույթ։ Հաճախ աչքի անցկացնելով համացանցը կամ հեռուստատեսությունը՝ պարզապես ապշում ես տգիտության և անմակարդակության աստիճանից։
Փորձ է արվում խեղաթյուրելու ամեն ինչ։

Օրինակ՝ նկատե՞լ եք, որ սիրո, հավատքի, ընկերության մասին տեղեկությունը փոխարինվում է սեքսի, սիմպատիայի և իբր ներքին ազատության քարոզով, դրա հետ մեկտեղ հեգնանք և ծաղրի առարկա են դառնում ազգային գործոնները։

Ես հասկանում եմ, որ ճիշտ չէ ստիպել բոլորին, որ ազգային տարազ կրեն, բայց նույնքան սխալ է փորձել նմանակել այսպես կոչված «պռադվինուտի մասսային»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել