Պետք է արձանագրեմ, որ առանձնակի «հաճույք» եմ ստանում, հետևելով, թե ինչպես են ոմանք Մհեր Եղիազարյանի մահվան թեման փորձում ցրել իշխանությունների վրայից։ Թե բա ինքը սովից չի մահացել՝ 10 օր առաջ հացադուլը դադարեցրել էր, ինֆարկտից է մահացել, իշխանություններն ի՞նչ մեղք ունեն։

Նախ և առաջ՝ սկզբունքորեն չեմ պատրաստվում քննարկել Մհեր Եղիազարյանի մեղավոր-անմեղ լինելը, լավ-վատ մարդ լինելը, լրագրող լինել-չլինելը։ Ինձ այս հարցի այլ նրբերանգներն են հետաքրքրում։

Առաջինը․ եզակի հիմար պետք է լինես, որ հայտարարես, որ 34 օր հացադուլ արած մարդու մոտ ինֆարկտը ոչ մի կապ չունի հացադուլի հետ։ Լավ ա չեն ասում, որ առողջարար դիետա էր։ 34 օր հացադուլից հետո մարդու օրգանիզմը այնքան է թուլանում, որ ամենասթից բանն էլ կարող է ֆատալ հետևանքներ ունենալ։

Երկրորդը․ բա սիրելի տիկնայք ու պարոնայք երեսպաշտնե՛ր, բա որ տենց հետամուտ եք լինում ճիշտ ախտորոշումներին, ինչո՞ւ էիք սրանից ամիսներ առաջ ձեր հինգերորդ կետը ճղում, որ Հաց Բերողին սպանել են ու/կամ նա հացադուլից է մահացել։ Նա էլ համարյա չորս շաբաթ հացադուլ անելուց հետո դուրս էր եկել ու առաջին իսկ օրը առռիբա էր արել՝ լավ ուտուշ-խմուշով։ Ու դա՝ ոչ միայն հացադուլից թուլացած օրգանիզմի պարագայում, այլև բազմաթիվ ծանր ու խրոնիկ հիվանդությունների ֆոնին։ Բա ո՞ւր էր ձեր բծախնդրությունը էդ ժամանակ։

Հա, մի բան էլ ասեմ, քանի Հաց Բերողի թեման էլ բացվեց․ ուրեմն Հաց Բերողը, որը մեղադրվում էր շատ ավելի ծանր հանցագործության մեջ, քան Եղիազարյանը, իր մահկանացուն կնքեց ոչ թե բերդում, այլ փոփոխված խափանման միջոցի անցնելով։ Հաց Բերողի հանցակից ահաբեկիչները, որոնց մեղսագրվում է սպանություն, պատանդառություն, շենք-շինությունների գրավում, կողոպուտ և այլն, արդեն մի քանի ամիս է գտնվում են ազատության մեջ, որովհետև նրանց խափանման միջոցը փոխվել էր։ Ասացե՛ք խնդրեմ, հարգելի՛ երեսպաշտներ, էդ ո՞ր տրամաբանությումբ էր Եղիազարյանը, որին, եթե չեմ սխալվում, մեղսագրվում են զուտ ֆինանսական հանցագործություններ, ավելի մեծ հանրային վտանգ ներկայացնում, քան իրենց արածի համար ոչ միայն չզղջացած, այլև դրանով հպարտացող տեռորիստական խմբավորման անդամները, որ էդ մարդուն մինչև վարդապետի խազը կալանքի տակ թողեցին ու դուք ձեն չհանեցիք։

Նենց որ, խելոք նստեք տեղներդ, խելոք նըս-տեք տեղ-նե-րըդ։ Ничего не забыто, никто не забыт!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել