Կարծիք կա, թե ժողովրդավարությունն ինքնին, պատկերավոր ասած, ամեն ցավի սպեղանի է, և այս համատեքստում Բաքվի բռնապետական վարչակարգի դեմ հանդիմանը Հայաստանի ժողովրդավար լինելն արդեն իսկ հաղթանակի գրավական է։

Անշուշտ, շատ դեպքերում մեր ժողովրդավարությունն առավելություն է, բայց պետությունների պայքարում հաղթում է ամենաուժեղը, կազմակերպվածը և պատրաստվածը, այլ ոչ թե ամենաժողովրդավարը։ Տիպաբանական բոլոր տարբերություններով հանդերձ՝ ասվածի դասական ապացույցը 20-րդ դարի կեսերին արդյունաբերական և նույնիսկ ռազմական առումով զարգացած ժողովրդավար Չեխոսլովակիայի անփառունակ անկումն էր Հիտլերի բռնապետական վարչակարգի կողմից կառավարվող ֆաշիստական Գերմանիայի հարվածների տակ։ Այսինքն՝ ժողովրդավարությունն, ըստ էության, հաղթանակի կարևոր, բայց ամենևին ոչ միակ և բավարար պայման է, իսկ վերոնշյալ մտայնությունն՝ անհիմն, պատրանքային և վտանգավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել