Սիրելի քայլարաստ աղջիկներ ու տղաներ, դուք արդեն համը հանում եք այս պարգևավճարների թեմայով։ Ժողովրդի վրա մունաթ եք գալիս, թե պետական սեկտորում աշխատավարձերն էնքան ցածր են, որ անգամ օրենք խախտելով աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճարներ շռայլելով, միևնույն է, չեք տեղավորվում։

Էհ, ջհանդամիս տեղավորվեք․․․

Երբ դուք ապրիլին ու մայիսին խրոխտ ելույթներ էիք ունենում հարթակներից ու հեղաշրջում էիք անում, այդ ժամանակ լրիվ ալտրուիստական կեցվածքի մեջ էիք ու հայտարարում էիք, որ հանուն լուսավոր գաղափարների ու վաղվա լավ օրվա համար եք անում, անձամբ ձեզ համար ոչինչ չեք ուզում ու չեք պահանջում, պատրաստ եք զոհողությունների և այլն։

Բա ինչո՞ւ այդ ժամանակ չէիք ասում, որ ազգին փրկելու սուրբ գործին պատրաստ եք լծվել միայն այն պայմանով, որ պետք է միլիոնավոր դոլարների պրեմիաներ շռայլվեն։ Բա ինչո՞ւ թալանի ու չարաշահումների մասին խոսելիս մեղմիկ չէիք ակնարկում, որ դուք պատրաստ եք պետական սեկտորում նույն գործն անել առանց թալանի, բայց պայմանով, որ աշխատավարձերը պետք է անգամներով ավելի բարձր լինեն։

Ասե՞մ՝ ինչու։ Որովհետև հենց սկզբից էս հեղաշրջումն ունեցել է երկու շարժիչ ուժ՝ մեծ մուտիտ ու մեծ մուտիլովշիկ՝ շրջապատված մանր մուտիլովշիկներով, որոնք խոսելիս լավ կենացներ են ասում, բայց հենց բանը հասնում է գործելուն, մանր ժուլիկությունից ավելիին ունակ չեն։ Թե չէ՝ ժողովո՜ւրդ, օրինականությո՜ւն, արդարությո՜ւն․․․

Իսկ ինչ վերաբերում է ձեզ, սիրելի՛ գժուկներ, ապա դուք մի շեղվեք ու շարունակեք ոչխար պահել։

#ԿախարդականՄուտիտը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել