Կոմիտասն իր ղեկավարած երգչախմբով համերգ տվեց Երևանում 1908 թվականի փետրվարի 22-ին Ջանփոլադյանի (ընդունված էր ասել նաև Կլուբի) թատրոնում, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես Սպայի տուն (քանդվել է 2005-ին): Ինչպես վկայել են ժամանակակիցները, Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը լեփ-լեցուն է եղել: Այստեղ է հավաքված եղել քաղաքի հասարակության ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի և քաղաքային դումայի պատգամավորների գլխավորությամբ: Համերգին Էջմիածնի Գևորգյան ճեմարանի 80 հոգանոց քառաձայն երգչախումբը կատարել է մեծ երգահանի կողմից մշակված ժողովրդական երգեր:

Լուսանկարը` Արմեն Երիցյանի, ՀԲԸՄ-ում կազմակերպված ցուցադրությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել