Parliamentmonitoring.am-ը գրում է․

Հարցազրույց ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում. Ձեզ համար միանգամայն նոր համակարգ է:

-Բավական ակտիվ աշխատանք է ընթանում: Բոլոր հարցերի վերաբերյալ բավական լուրջ քննարկումներ ծավալվեցին, ինչը նպաստում է, որ օբյեկտիվ և օպտիմալ կարծիք ձևավորվի: Սա ողջունելի է:

-Ո՞ր հանձնաժողովում եք աշխատելու:

-Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

-Ի՞նչ տպավորություն ունեք խորհրդարանական ընդդիմությունից. Շատերն ասում են՝ այս խորհրդարանում ընդդիմություն չկա:

-Ես այդ կարծիքին չեմ: Ունենք շատ առողջ ընդդիմություն: Պարզունակ թվացող հարցի լուրջ քննարկումը, ինչպիսին էր, օրինակ, հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, հենց դրա ապացույցն էր:

-Դուք ՃՈ պետի տեղակալն էիք և համակարգի մաս էիք կազմում: Հիմա, փաստորեն, մաս եք կազմում նոր իշխանության: Ինչպե՞ս ստացվեց այդ տրանսֆորմացիան:

-Բոլոր քաղաքական իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը եղել է և կլինի ապաքաղաքական կառույց: Ես, որպես սպա, կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, բնականաբար, քաղաքական գործիչ չեմ եղել: Նշանակություն չունի, թե ինչ ուժ է այսօր կառավարում, կարևոր է, որ ուժային կառույցները գործեն օրենքին խիստ համապատասխան ու կատարեն իրենց գործառույթը:

-Բայց նախկինում ներքին համակրանք ունեցե՞լ եք ընդդիմության նկատմամբ:

-Յուրաքանչյուր ժամանակահատված թելադրում է նաև տրամադրությունների, որոշումների ու համակրանքների փոփոխություն: Այս խիտ քաղաքական անցուդարձը Հայաստանի Հանրապետությունում իմ մեջ այլ որոշումներ կայացնելու հիմքեր է առաջացրել, ու ես կայացրել եմ իմ որոշումը:

-Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն: Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք, որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

-Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը: Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել