Չեմ սիրում անդրադառնալ էս թեմային, բայց որ տեսնում եմ՝ Ֆեյսբուքում ինչ ա կատարվում, այլ ելք չի մնում։

Ցավում եմ շատ, որ էս իշխանությունների համար Մարտի 1-ը դարձել ա սեփական «ես»-ը հագեցնելու աղբյուր։ Մարդիկ, որ ամենաշատը պետք ա շահագրգռված լինեն Մարտի 1-ի բոլոր մեղավորներին իրենց արժանի պատիժը հասցնելու գործում՝ Նիկոլ Փաշինյանի գլխվորությամբ, էսօր ուղղակի հագեցնում են սեփական «ես»-ը, ուրիշ ոչ մի բան չի արվում։ Ինչի՞, որովհետև շահագրգռված մարդն ամեն ինչ կաներ օրինական պատիժ կրելու համար որևէ բաց տեղ, մանևրելու հնարավորություն չթողնելու համար։ Շահագրգռված իշխանությունն ամեն ինչ կաներ հետագայում, անկախ իշխանությունների փոփոխությունից, անկախ մարդկային գործոնից, անբեկանելի վճիռ ապահովելու համար։ Ու դա հնարավոր կլիներ ՄԻԱՅՆ միջազգային դատական ատյանների միջոցով։ ԲԱՅՑ որ տեսնում եմ՝ ինչ ա կատարվում, ոնց են մարդիկ (մի մասը լավ էլ գիտակցաբար, մյուս մասն էլ՝ ընդհանուր ալիքի տակ) հետևողականորեն մսխում էդ պատժի հնարավոր կիրառումը, ու հատկապես Մարտի 1 տեսած մարդիկ՝ էլի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ... Չգիտեմ։ Ցավում եմ շատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել