Պարոնայք և տիկնայք իշխանավորներ, չի՛ կարելի, պարզապես չի՛ կարելի հասարակությանը խոստանալ սարեր ու ձորեր, իսկ հետո սեփական ձախողումներն արդարացնել հնին մեղադրելով։ Արդեն վաղու՜ց անցել ա դրա ժամանակը։ Ես հասկանում եմ, որ երբ էս մեխանիզմը գործարկվում ա ձեր ամենաբարձր օղակից՝ պարոն Փաշինյանից սկսած, դուք այլընտրանք չեք տեսնում ու գնում եք նույն հունով։ Բայց մի պահ կանգ առեք ու հասկացե՛ք։ Ավելի լավ հակափիառ ինքներդ ձեզ համար չէիք կարա մտածեիք։ Երբ խոստանում ես «X + Y», բայց անում ես X, ու ուզում ես ցույց տալ, որ X-ը «X - Y»-ից լավ ա, դրանով ցույց ես տալիս անկարողությունդ, պարտությունդ։ Մի՛ արեք տենց, անկեղծ զզվելի ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել