Հակահայկական հանրահավաքները Ղազախստանում սկսել են նվազել։ Տեղի իրավապահ մարմինները երեկվանից շատ կոշտ արձագանքում են ամբոխի յուրաքանչյուր նացիստական դրսևորումների հայերի դեմ։

Կարծում եմ, որ եթե ոչ մի բան չփոխվի, ապա իրավիճակը մինչև շաբաթվա վերջ լիովին կհանդարտվի։ 
Սակայն ադրբեջանական մամուլը, հատուկ ծառայությունները և պարզապես սոցցանցերի ադրբեջանական օգտատերերը ջանք և եռանդ չեն խնայում, որ առավել լարեն ղազախներին մեր դեմ։

Նկատել եմ մի բան․ չնայած հակահայկական քարոզչությանը, որը Ղազախստանում ակտիվ վարում են ադրբեջանցիները և, ինչու ոչ, նաև որոշ ղազախական ԶԼՄ-ներ, հասարակ ղազախները զերծ մնացին հակահայկական դրսևորումներից և, հակառակ, զորակցություն և օգնություն ցուցաբերեցին մերոնց այս օրերին։
Համենայն դեպս, իրավիճակը լարված է, տեսնենք, թե ոնց կզարգանան իրադարձություններն այսօր։

ՀԳ․ Գիտեմ, որ մեր ԱԳՆ-ի ժողովուրդն ահռելի աշխատանք է կատարել այս երկու օրը։ Առայժմ այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել