Անկեղծ ասած մտածում էի տեղադրեմ այս տարօրինակ նկարը թե ոչ՝ հետո հասկացա, որ տեղադրելը ճիշտ է։ 
Այո, այս աղջիկը (անձնագրով հայ, բնակվում է Երեւանում որքանով գիտեմ) հենց այն մարդն է ում ապուշ արարքներով «հիանում էր» սուտի ազատակամ և նեոլիբեռալ զանգվածը, սակայն ես ինչպես հասկանում եմ այս խեղճը չի կարողանում ապրել առանց էպոտաժի։ 
Բայց դե ամեն ինչ ունի չափ ու սահման։Չնայած սրանց համար սահմանները ու չափերը սկսվում են միայն այն ժամանակ երբ կպնում են անձնապես հենց իրենց։Համոզված եմ, որ կրկին սուտի "պածիֆիստ" ու "տոլեռաստ" մասան սրան կարդարացնի և այն մարդկանց ովքեր համարում են որ թշնամու դրոշի տակ նկարվելը ստորություն է, նվազագույնը կանվանի "ռազմա-հայրենասիրական շիզոֆրենիկ միլիտարիստ" :
Մի խոսքով, սա արդեն նույնիսկ չի հասկանում, որ դարձել է հակահայկական քարոզչության առաջատար մարտիկներից...ինչ ասեմ, հետևություներն արեք ինքներդ։
Աչքիս նոր ադրբեջանական տեղեկատվական պրոեկտի ենք ականատես լինում։
Հմմմ...արդեն գուշակում եմ զարգացումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել