Եվ այսպես՝ դատելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունից` ռուսական կողմի հետ մենք եկել ենք պայմանավորվածության առ այն, որ Ռուսաստանից դեպի Հայաստան մատակարարվող գազը թանկանում է (որքանով` դեռ պարզ չէ), իսկ Հայաստանի ներսում մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ։ Հիշեցնեմ, որ գազը մինչ հայկական սպառողին հասնելն անցնում է երկու օղակ։ Նախ՝ հենց «Գազպրոմից» հայկական սահման, այնուհետ ՀՀ-ում գազը տնօրինում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Հենց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է անմիջականորեն «շփվում» հայ սպառողների հետ, և հենց այդ օղակի շահույթի հաշվին գազի գինը չի թանկանա հայկական սպառողի համար։

Մի երկու հարց, որոնք դեռ պարզ չեն.
1. Թանկանալու է արդյո՞ք գազը էլեկտրակայաների և, առհասարակ, արդյունաբերական հիմնարկների համար:
2. Որքանո՞վ է գազը թանկանալու սահմանի վրա:
3. Որքա՞ն ժամանակով է գործելու հայ սպառողի համար գազի գնաճի արգելքը «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա:

Մի խոսքով՝ կան հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն, որպեսզի ավելորդ հիստերիա չառաջանա հասարակության շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել