Վերին Լարսը հայ իրականության ամենափայլուն սիմվոլն է, հատկապես այսօրվա քաղաքական պրոցեսների ֆոնին:
Երկիրը 30 տարի փակուղու մեջ է, գոնե Իրանի հետ ՄԻ ճանապարհ չկառուցվեց, դեռ Հյուսիս-հարավ ենք կառուցում: Աբխազական երկաթուղու ուղղությամբ ՈՉԻՆՉ չարվեց, ախր ոչ մի ոլորտում ոչինչ չարվեց:

Իսկ այսօր 30 տարի երկիրը կառավարած 3 տխրագույն ձախողակները պետությունը դարձրել են իրենց անձնական փոքրոգության ու սրիկայության գերին: Եվ այս ամենը ներկայացվում է որպես քաղաքականություն, արևմտամետություն, ռուսամետություն և այլն...

Դե, բոլոր ձախողումներն, իհարկե, ունեն պատճառ․ դա Ռուսաստանն է։ Մենք անմեղ ենք, մեր աչերն են մեղավոր:))
Լարսում լռված հայությանը համբերություն ցանկանանք: Չէ, համբերություն պետք չէ, հայությանը խելք ու միտք ցանկանանք, համբերությունն արդեն կործանիչ է:

Վերին Լարսում լռված մի ազգ)))

Հայկական գժանոց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել