Դեկտեմբերի 25-ին իսրայելական ԶՈւ-ի կողմից Սիրիայի Դամասկոս նահանգում իրականացված հատուկ ռազմագործողության հետևանքով կրկին սրվել են Մոսկվա-Թել Ավիվ հարաբերությունները։

Բանն այն է, որ սեպտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթակիայում, ռուսական հետախուզական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո տևական ժամանակ իսրայելական իշխանությունները փորձում էին հարթել կողմերի միջև ծագած խնդիրները։ Արձանագրված հաջողության որոշակի ցուցիչ էր ավելի քան եկամսյա դադարից հետո առաջին անգամ իսրայելական օդուժի` նոյեմբերի 29-ի գործողության հարցում Մոսկվայի համեմատաբար չափավոր մոտեցումը:

Մինչդեռ վերջին գործողության առնչությամբ ՌԴ և՛ ՊՆ, և՛ ԱԳՆ արձագանքները բավական կտրուկ էին, ինչը, Մոսկվայի վերջին իրանամետ հայտարարությունների ֆոնին շատ հետաքրքիր զարգացումների կանխատեսման հիմք է ստեղծում սիրիական հակամարտության այս բաղադրիչում արդեն 2019թ․՝ հատկապես հաշվի առնելով Արաբական Հանրապետությունից ԱՄՆ-ի դուրս գալու հանգամանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել