Aravot.am-ը գրում է.

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այսօր «Հոդված 3» ակումբում Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակի թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ շոկի մեջ է ընկել, երբ կարդացել է, թե ԱԱԾ-ի հրավիրած սեմինարին ինչ խորհուրդներ են տվել լրագրողներին. «Շոկային էր ոչ թե այն իմաստով, որ ԱԱԾ-ն կարող է նման բան առաջարկել, այլ շոկային էր այն իմաստով, որ թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն կարող է նման բան առաջարկել: Ըստ Սաքունցի, եթե ԱԱԾ-ն հայտարարում է, որ իրավահաջորդն է ԿԳԲ-ի, դա լուրջ վտանգ է իրենից ներկայացնում, պետք է հրապարակային հայտարարեն, որ իրավահաջորդը չեն. «Ի՞նչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքար, ԱԱԾ-ն ոնց, որ առաջ սպեկուլյացիան էր, հիմա էլ կոռուպցիայո՞վ է զբաղվելու»: Սաքունցն ասաց, որ եթե ԱԱԾ-ում չեկիստներ են, ի՞նչ գործ ունեն այսօրվա ժողովրդավարական Հայաստանում: Реклама 28 Խոսելով լյուստրացիայի մասին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ լյուստրացիա պետք է արվի այն գործակալների նկատմամբ, ովքեր կփորձեն զբաղվել քաղաքականությամբ: Ավետիք Իշխանյանն ասաց, որ առաջ ԱԱԾ-ն այսպես էր հավաքագրում, լավ սովորող ուսանողների հետ կապված ինչ-որ բան էին բռնում, համալսարանից հեռացնելու հարց էին դնում, հետո կանչում էին, որ դառնան գործակալ: Հետագայում Հրայր Մանուկյանի դեպքը ցույց տվեց, որ նույն պրակտիկան կա մեր օրերում. «Այդ մարդը, որը Հրայր Մանուկյանին փորձել է վերբովկա անել, նախագահականում հետո շարունակում էր պաշտոնավարել: Որպեսզի վստահ լինենք, որ քաղաքական հավաքագրումներ չեն լինելու, ապա այդ դեպքում պատժեք այն մարդկանց, ովքեր զբաղվել են դրանով: Թե չէ հենց այնպես ասելով չի լինելու: Նավասարդ Մինասյանը հպարտանում էր գործակալներով, ինչքան գործակալներ է ունեցել: Հիմա տարբեր կուսակցություններում գործակալները, ինչ է, շարունակելու են մնալ գործակա՞լ»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասաց, որ երբ լյուստրացիա են ասում, հասարակությունը մտածում է՝ պետք է բացեն ու հայտարարեն «ագենտների» անունները, այնինչ, դա միայն լյուստրացիայի մի փոքր հատվածն է. «Լյուստրացիան, նախ գիտելիք է ինչպես անել ու երկրորդ՝ ինչպես մերժել, թույլ է տալիս իմանալ, թե ում թույլ չտալ մասնակցել մեր կյանքի կազմավորմանը»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/12/24/1004460/ 

© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել