Այս ծրագրից ո՞վ է տեղյակ: 
«Հայկական գենոմ» նախագիծը:
Այսoր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ԱՄՆ «New Ventures Funds Drawbridge Health» ընկերության գլխավոր տնօրեն Հարրի Գլորիկյանի և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից մշակված և ներկայացված «Հայկական գենոմ» նախագծի քննարկմանը: 
---------
Վերջերս ԴՆԹ-ի վերաբերյալ լայնածավալ ծրագիր իրականացվեց Թուրքիայում, և շատ թուրքեր իմացան, որ իրենց նախնիները թուրքեր չեն եղել: Հայաստանում նմանատիպ ծրագրերի իրագործումը (գիտական պատրվակների տակ) շատ վատ հետևանք է ունենալու: Մի կողմից արժե իմանալ ճշմարտությունը սեփական ԴՆԹ-ի մասին, չնայած «գիտական» հետազոտությունները հաճախ շատ կասկածելի երևույթներ են, դրանք հստակ բիզնես ու քաղաքական քարոզչամիջոցներ են: Մեր պարագայում հայկական գենոմի ուսումնասիրություններն ունենալու են մեկ հետևանք․ մեր փոքրաթիվ ազգն ավելի խորը դեպրեսիա է ապրելու, շատերը տրվելու են ապատիայի և իրենց «կորած» են զգալու: Հող ու հայրենիք պաշտպանելու ստիմուլը կորելու է կեղծ համամարդկային արժեքների քարոզով...

«Ֆիդայական» հայրենասիրությունն ու տգետ ազգայնականությունն այդքան էլ լավ բաներ չեն, բայց պատերազմական իրավիճակում դրանք ԱՎԵԼԻ օգտակար են, քան ԴՆԹ ուսումնասիրությունն ու սուտ պացիֆիզմը:
Ես երբեք «դավադիր տեսությունների» երկրպագու չեմ եղել, բայց մեր ժողովրդի վրա շատ տարբեր փորձեր են անցկացվում...

Սթափություն և միայն սթափություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել