Հատկապես տնտեսագետները (ու մաթեմատիկները) կհասկանան:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյան. կարդում ես կենսագրությունը` հեչ էլ վատ կրթություն չունի, ավելին, մարդը կիրառական մաթեմատիայի ֆակուլտետում ա սովորել, հետո խորացել ա տնտեսական մաթ. մոդելների ուսումնասիրություններում, Լոնդոնում էլ ֆինանսների գծով մագիստրոսի կոչում ա ստացել: Թվում ա, թե տնտեսական գծով փոխվարչապետի պաշտոնի համար իդեալական տարբերակ ա չէ՞: Բայց, լսում ես հարցազրույցները.
- մարդը բենզինի շուկան մտադիր ա մրցակցային դարձնել (օլիգոպոլ շուկան Կա՜ռլ),
- որոշել ա պայքարել մենաշնորհների դեմ (ոչ թե տնտեսական մրցակցության ապահովման համար, այլ մոնոպոլիաների դեմ, հասկանում ե՞ք ),
- ոչ մի տեղ տենց էլ չլսեցինք` տնտեսական աճի ի՞նչ մոդել ա ուզում ներդնել պարոն Ավինյանը` կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հորիզոնի համար (բացի իհարկե երջանիկ քաղաքացի ունենալու «տնտեսական մոդելից»)....
- և իհարկե ամենաբոցը. մարդը խնդում ա ուրիշների ծրագրում թիվ-թվաբանության բացակայության վրա: Կողքից նայողը կմտածի երևի իրանց ծրագրում թվերից բացի մի տառ գրված չի:  Էդ ոգևերությամբ բացում ես Իմ քայլի ծրագիրը` ու... աչքիդ առաջ ա գալիս կառավարության կենացային մակարդակով ու բարի ցանկություններով գրված ծրագիրը, ոչ մի տարբերություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել