Բարի լույս, իմ էջին հետեւող հայրենակիցներ:

Ողջունում եմ Լոռու մարզից, առաջիկայում կկիսվեմ ձեզ հետ ընտրողների հետ կայացած հանդիպումներով:

Մինչ այդ արձագանքեմ որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելն անթույլատրելի է:

Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից:

Ուրեմն՝ Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, ջան-ջիգյար անում, խոսում եւ գործում պանթուրքիստական նպատակների շուրջ, որի հեռահար նպատակը գիտենք՝ ինչն է՝ Հայաստանի վերացումը:

Մինչդեռ մեր երկրի ղեկավարը, որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու բոլորս այսօր ապրում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել