Bravo.am-ը գրում է.

Մի քիչ խառնաշփոթ, շրթներկի հարմար գույնի ընտրության բարդ քննարկումներ, լավ տրամադրություն ու հումոր, հումոր, հումոր: BRAVO.am-ի ֆոտոխցիկի օբյեկտիվում են ամենաքննարկված հեռուստանախագծերից մեկի՝ «Women’s Club»-ի գեղեցկուհիները: Դիտակետն այլ է՝ ոչ թե բեմ, այլ հետնաբեմ:

Եթե բեմին նրանք պարբերաբար իրար հակադարձում են, խոսում նախանձից ու վիճում են, ապա հետնաբեմում ճիշտ հակառակ պատկերն է: Քննարկման կիզակետում շրթներկի գույնն է, look-երն են ու սանրվածքը: Բեմելից րոպեներ առաջ հարցազրույցներ անելու ճիշտ ժամանակն է. հուզված, էմոցիոնալ ու, դե, մի քիչ էլ խառը՝ անկեղծությունը երաշխավորված է: 

Մինչ կորոշեին, թե ինչ գույնի շրթներկով կլրացնեն Մաշայի կերպարը, առիթը բաց չենք թողնի ու կպարզենք՝ ինչն է նրան անհանգստացնում ելույթից առաջ.«Քանի որ կին եմ, բնականաբար, առաջինն արտաքինի մասին եմ մտածում, իսկ երկրորդ բանը, որ կարող է անհանգստացնել, այն է, որ վախենում եմ մոռանալ տեքստը»: 

Թամարա Պետրոսյանը եւ Մաշա Մատվեեւան

Առաջարկը եղավ, կերպարը որոշվեց, բայց… «Դե, ես պատկերացնում էի ինձ Մոխրոտիկի, բարի փերիի կերպարում՝ հրաշալի կազմվածքով. դե, շատ են, չէ՞, նման կազմվածքով փերիները: Բայց երբ ասացին, որ գեղեցիկ կազմվածքով փերիներն արդեն կան, ես ասացի` եկեք վերցնենք այն կերպարը, որը մնացել է… Սա, իհարկե, կատակ է: Եթե լուրջ՝ սիրով համաձայնեցի, որովհետեւ նախագիծը, մասնակիցները, միտքը շատ հետաքրքիր են»,-նշեց Մաշան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել