Zham.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, ռուսական և խորհրդային գրականությունը հարուստ է մարդուն բնորոշման աշխատություններով: Օրինակ Սերգեյ Դովլաթովի այս բնորոշումը խորհրդային ժամանակներում պարկեշտ մարդու վերաբերյալ իսկապես տպավորիչ է:

Սակայն պարզվեց, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է ֆիզիկապես, սակայն ոչ մեր հոգիներում:

Օրինակ այսօր չկա ԽՄԿԿ-ն, սակայն Հայաստանում փաստացի գործող մեկ տասնյակից ավել կուսակցությունները մանր ու մեծ «ԽՄԿԿ»-ներ են իրենցից ներկայացնում: Որպեսզի մենք իսկապես կարողանանք ազատվել տոտալիտար հոգեբանությունից, առաջին հերթին որպես մարդ պիտի ազատագրվենք, հետո փորձենք ստեղծել նոր Հայաստան:

Այս իշխանափոխության «անցումային փուլը» հենց ամենահարմար պահն է դրա համար:

Օրինակ, ՔՊ-ն կարող է չդառնալ նոր «ԽՄԿԿ», իսկ նախկին ՀՀԿ-ն կարող է մաքրվել «ԽՄԿԿ»-ացումից, որի մեջ ձևավորվել է տարիներ շարունակ:

Բայց այս ամենի մեջ ամենահեշտը դատաիրավական համակարգում փոփոխություններ անցկացնելն է:

Այստեղ շատ պրոցեդուրալ քայլերի անհրաժեշտություն չկա: Պարզապես անհրաժեշտ է մարդկային և քաղաքական կամք դրսևորել:

Օրինակ, որպես «լակմուսյան թղթի» դերում կարող է լինել հենց, այսպես կոչված, Մայրապետյանի գործը:

Հատուկ նշենք, որ չենք պահանջում գործը կարճել, քավ լիցի, պարզապես նշում ենք, որ մարդու կալանքը, որպես խափանման միջոց, փոփոխման անհրաժեշտության կարիք կա: Քանզի խոսքը գնում է ոչ շատ առողջ մարդու մասին, որի երաշխավորման համար հանդես են եկել հայտնի մտավորականներ, մշակույթի գործիչներ, հասարակական  գործիչներ:

Առանձնահատուկ է այստեղ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դերակատարումը:

Նա դարձել է գլխավոր դատախազ 2016-ին, որից հետո սկսվեցին «Սասնա Ծռերի»գործը, հետո հերթը եկավ Սամվել Բաբայանին դատելուն, վերջապես այս տարվա ապրիլին Դավթյանը հեշտությամբ պատրաստ էր մտնել խորհրդարան՝ Փաշինյանի, Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի կալանավորման համար: Այսօր խիստ է տրամադրված Մայրապետյանի հարցով: Եվ նույնիսկ անձամբ է գնում դատարան՝ Քոչարյանի գործով, որպեսզի ազդի դատավորի վճռի վրա. հասկանալի է, թե ում հրահանգով:

Այստեղ է, որ հռետորական հարց է առաջանում. իսկ եթե վաղը Ալիևը պահանջի կալանավորել բոլոր տեսակի «ղարաբաղյան էքստրեմիստների», ինչ էք կարծում, ինչպիսի՞ն կլինի Արթուր Դավթյանի դիրքորոշումը: Ճիշտ էք, նա հաճույքով կկատարի Ալիևի պահանջը: Քանզի եթե նա կես տարվա ընթացքում 180 աստիճան փոխում է իր պահվածքը, ապա ինչպե՞ս կարելի է բնորոշել այդ մարդուն:

Բայց եթե մենք ունենք այդպիսի գլխավոր դատախազ, մենք հասկանո՞ւմ ենք թե ինչպես ենք վտանգում մեր քաղաքացիների և մեր երկրի ապագան:

Եթե Դավթյանի որոշումը Մայրապետյանի մասով մոտ օրերս չփոխվի, ապա հաստատակամորեն կարող ենք հիշել Դովլաթովի խոսքերը՝ պարկեշտ մարդու բնորոշման վերաբերյալ:

Դատեք ինքներդ, մարդը վտանգավոր է համարում մի խումբ մարդկանց, հետո արդարացնում, հիմա էլ մեկ այլ մարդկանց կարող է այդպիսին համարել, իսկ հետո քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում փոխել իր կարծիքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել